00:00:00

Լուկաշենկոն ջուր է տվել COVID-19-ով հիվանդների հիվանդանոցի պացիենտին

19:06, 14 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդների ստացիոնար այցելելու ժամանակ օգնել է ջուր տալ տարեց պացիենտին: Տեսագրությունը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» Telegram ալիքը: Կադրերում Լուկաշենկոն կնոջն օգնում է բարձրանալ, որ ջուր խմի: «Առողջացեք, բայց տեսեք, հետո ինձ կզանգահարեք»,- պացիենտին է դիմել Բելառուսի նախագահը: Դրանից հետո կինը նրան հարցրել է, թե ինչպես զանգահարի իրեն օգնողին: «Կգտնեք, եթե ցանկանաք, կգտնեք: Ես անպայման կպատասխանեմ»,- հավաստիացրել է Լուկաշենկոն: Բելառուս առաջնորդին ուղեկցողները ենթադրել են, որ կինը չի ճանաչել պետության ղեկավարին, որից հետո նա մի կողմ է տարել շնչադիմակը: Պացիենտը սեղմել է նախագահի ձեռքը եւ նրան շնորհակալություն հայտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր