00:00:00

Եվրոպական ֆոնդային բորսաներն աճում են եվրոգոտու վիճակագրության ֆոնին

18:03, 14 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Երկուշաբթի եվրոպական խոշոր ֆոնդային շուկաներն աճում են եվրոգոտում արդյունաբերական արտադրության տվյալների եւ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ բանակցությունների երկարացման մասին լուրերի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը: Բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 0.31 տոկոսով` հասնելով 6567.43 կետի, ֆրանսիական CAC 40 ինդեքսը` 0.88 տոկոսով` մինչեւ 5555.93 կետ, գերմանական DAX-ը` 0.98 տոկոսով` մինչեւ 13243.25 կետ: Երկուշաբթի եվրոպական ցուցանիշներին աջակցում է եվրոգոտու վիճակագրությունը: Այդպես, եվրագոտում արդյունաբերական արտադրության ծավալը հոկտեմբերին ամսական կտրվածքով աճել է 2.1 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքովնվազել 3.8 տոկոսով: Ընդ որում, ակնկալվում էր, որ ամսական կտրվածքով ցուցանիշն աճել է 2 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով` 4.4 տոկոսով: Աճուրդների մասնակիցները շարունակում են հետեւել Միացյալ Թագավորության եւ ԵՄ-ի բանակցությունների հետ կապված նորություններին: Կողմերը հայտնել են, որ առեւտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն, կողմերը մինչեւ վերջ փոխզիջում կփնտրեն: Ավելի վաղ կողմերը պայմանավորվել էին առեւտրային գործարքի ապագայի վերաբերյալ որոշումը կայացնել դեկտեմբերի 13-ին: «Թվում է` որոշակի առաջընթաց արդեն գրանցվել է, եւ, հաշվի առնելով, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում խզել բանակցությունները, դա, ամենայն հավանականությամբ, վերջին րոպեին փոխզիջմանը հասնելու ամենահավանական տարբերակն է: Ի վերջո, սա բանակցություններ են, եւ այս փուլում, բացելով սեփական խաղաքարտերը, ոչ մի բանի հասնել հնարավոր չէ»,- Reuters-ը մեջբերում է Oanda-ի վերլուծաբան Քրեյգ Էրլամի խոսքերը: Ներդրողները լավատեսորեն են արձագանքում նաեւ տարածաշրջանում պատվաստումների հավանական մոտալուտ մեկնարկի մասին լուրերին: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւս հայտարարել էր, որ Գերմանիայում եւ Եվրամիությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կսկսվի պատվաստանյութի լիցենզավորումից «մի քանի օր անց», որը կարող է տեղի ունենալ մինչեւ դեկտեմբերի վերջ: Պատվաստումները սկսվել են նաեւ Մեծ Բրիտանիայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր