00:00:00

Լավրով. Պարսից ծոցի գոտում հավաքական անվտանգության մասին ՌԴ առաջարկի արդիականությունն աճում է

17:52, 14 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Պարսից ծոցում կոլեկտիվ անվտանգության մասին Ռուսաստանի առաջարկի արդիականությունն աճում է Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկխոսության համար, իր էմիրաթցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք կարծում ենք, որ ներկայիս պայմաններում, այդ թվում, հաշվի առնելով իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը եւ ի հեճուկս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին այս ծրագիրն այլ բանով փոխարինելու փորձերը, այս ուղղությամբ ջանքերի հրատապությունն ավելի ու ավելի ծանրակշիռ է դառնում»,- ասել է Լավրովը: «Մենք հասկանում ենք դժվարությունները, որոնք առկա են այս տարածաշրջանի որոշ արաբական երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ, եւ պատրաստակամություն ենք հայտնում օգնելու պայմաններ ստեղծել երկխոսություն սկսելու համար», - շեշտել է նախարարը: Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն վաղուց է բարձրացնում Պարսից ծոցի գոտում իրավիճակը կարգավորելու անհրաժեշտության հարցը, եւ բոլորովին վերջերս թարմացրել է անվտանգության համապատասխան հայեցակարգն այս տարածաշրջանում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր