00:00:00

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանը 5 մասնակից է ունեցել եւ 3 մեդալ է բերել

17:21, 14 դեկտեմբեր 2020

Դեկտեմբերի 7-14-ը տեղի է ունեցել ֆիզիկայի միջազգային օլիմպիադան: Օլիմպիադան պետք է ամռանը տեղի ունենար Վիլնյուս քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց: Օլիմպիադային մասնակցել է 52 երկրի 250 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է հինգ մասնակիցներով, որոնք Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի սաներ են: Օլիմպիադայի արդյունքներով 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Գյոլեցյանն արժանացել է ոսկե, իսկ Հակոբ Չախոյանն ու Ռուբեն Կարախանյանը՝ բրոնզե մեդալների: Ի դեպ, Արտաշես Գյոլեցյանը հոկտեմբեր ամսին ոսկե մեդալի էր արժանացել նաև աստղագիտության միջազգային օլիմպիադայում: ՀՀ թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը: Նշենք նաև, որ սա ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում ձեռք բերած երկրորդ ոսկե մեդալն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր