00:00:00

Կյանքից հեռացել է Ժերար Ուլյեն

16:18, 14 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիացի անվանի մասնագետ Ժերար Ուլյեն 73 տարեկանում հեռացել է կյանքից, տեղեկացնում է RMC Sport-ը: Մահվան պատճառները դեռ հայտնի չեն: Ժերար Ուլյեն մարզչական կարիերայում ամենամեծ հաջողությւոններին հասել է անգլիական «Լիվերպուլի» հետ, որը գլխավորել է 1998-2004-ը: Այդ ընթացքում նա նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթն ու սուպերգավաթը, դարձել Անգլիայի սուպերգավաթակիր ու 2 անգամ հաղթել Անգլիական լիգայի գավաթում: Մարզչական կարիերայի ընթացքում Ժերար Ուլյեն գլխավորել է նաև Ֆրանսիայի ազգային հավաքականը, «Լիոնը», ՊՍԺ-ն, «Լանսը» և այլ ակումբներ: Նրա վերջին ակումբն էր անգլիական «Աստոն Վիլան», որտեղ մարզիչն աշխատել է 2010-2011-ը: Ժերար Ուլյեն նաև նախկին ֆուտբոլիստ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր