00:00:00

Անցումային շրջանից հետո լինելու է նոր փուլ, որտեղ տեղավորվելու են թե հները, թե նորերը. Վ. Մանուկյան

15:46, 14 դեկտեմբեր 2020

Ինձ համար հասկանալի չէ հների ու նորերի կատերգորիաները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մտավորականների ու մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Երբեմն խոսակցություններ կան, որ հիմա կլինի հրաժարականը, հները կվերադառնան: Ընդհանրապես այն կատեգորիաները, որոնք 2.5 տարի առաջ մտան՝ հների և նորերի մասին, ինձ համար հասկանալի չէ: Երբ Ղարաբաղյան շարժումը եկավ իշխանության, այսպես կոչված, հները՝ կոմունիստները, բոլոր այն մասնագետները, որոնք Կոմունիստական կուսակցության մեջ էին, բայց պետքական էին և օգտակար էին Հայաստանին, աշխատում էին: Իմ կառավարությունում միայն 6 հոգի մնացել էր նախկին Կառավարությունից, նույն ձև էլ լինելու է, շարունակվելու է նույն ձև: Անցումային շրջանից հետո սկսվելու է նոր փուլ, այդ նոր փուլի մեջ կտեղավորվեն հներ, նորեր: Նրանք ովքեր կարող են իրենց հայրենիքին օգուտ բերել, տեղավորվելու են»,- նշեց Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով, արդեն 2016-2017 թվականներին զգացվում էր, որ պետք է գնալ որոշակի մոդեռնիզացիայի, բայց ցավոք այդ մադեռնիզացիան կատարվում էր շատ վախվորած ու դանդաղ: «2018-ին Ժողովուրդը դուրս եկավ փողոց եւ ասաց, որ պետք է մտնենք նոր փուլ, բայց մենք ժողովրդավարության փոխարեն ստացանք ոստիկանական պետություն, դատական համակարգը ՍԴ-ով փլուզվեց: Քանդվեցին բոլոր ազգային ու պետական կառույցները, խայտառակ պարտություն կրեցինք պատերազմին: Անցումային շրջանից հետո սկսվելու է նոր փուլ, որտեղ տեղավորվելու են բոլոր նրանք, որոնք կարող են օգուտ բերել երկրին՝ լինեն հին, թե նոր»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր