00:00:00

Իրանը նավթի արդյունահանումը մեծացնելոու համար ՕՊԵԿ-ի թույլտվությունը հարցնելու մտադրություն չունի

15:07, 14 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Թեհրանը մտադրություն չունի հարցնելու ՕՊԵԿ-ից որեւէ թույլտվություն, որպեսզի հաջորդ տարի մեծացնի նավթի արդյունահանումը, այսօր հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Կեսից ավելին կարտահանվի, մնացած մասը կուղղվի ներքին պահանջարկին: «Թույլտվություն հարկավոր չէ, սա մեր իրավունքն է, իսկ խնդիր չկա, մենք նավթի արդյունահանումը մեծացնելու համար ոչ մեկից թույլտվություն չենք խնդրի»,- ասել է Զանգանեն պատասխանելոով հարցին, թե Իրանը նավթի արդյունահանման մեծացման համար ինչպե՞ս է թույլտվություն ստանալու, երբ ՕՊԵԿ երկրները փորձում են կրճատել իրենց արդյունահանումը: Ինչպես հետեւում է Shana գործակալության հրապարակած ելույթի հատվածից, նա նաեւ ընդգծել է, որ նավթի արդյունահանման ծավալները օրական մինչեւ 2,3 մլն բարել մեծացնելը իրականանալի խնդիր է, կա շուկա, նավթի գները չեն ընկնի, ՕՊԵԿ-ը կարող է դրանց աջակցել: Իրանի պլանավորման եւ բյուջեի կազմակերպության ղեկավարի տեղակալ Համիդ Փուրմոհամմադին նոյեմբերին հայտնել էր, որ ընթացիկ տարում Իրանը վաճառել է օրական միջինը 600-ից մինչեւ 700 հազար բարել նավթ: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Զանգանեն ավելի վաղ ներկայացրել էր 2021 թվականի մարտին սկսվող նոր ֆինանսական տարում գործակալության ծրագրերը՝ հայտնելով, որ Իրանը մտադիր է օրական արդյունահանել 4,5 մլն բարել նավթ եւ գազային խտանյութ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր