00:00:00

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27328 դեպք

13:17, 14 դեկտեմբեր 2020

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 27328-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 681 256-ի, երկուշաբթի լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Շտաբի տվյալներով` աճը դանդաղել է մինչեւ 1 տոկոս, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանում դուրս գրված կորոնավիրուսով հիվանդների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 18.562-ով: Առողջացել է ընդհանուր 2.124.797 մարդ: Շտաբի տվյալներով` առողջացածներին բաժին է ընկնում վարակվածների ընդհանուր թվի 79.2 տոկոսը: Ռուսաստանում վերջին օրվա ընացքում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվն աճել է 450-ով, ինչը նվազագույնն էր դարձել նոյեմբերի 30-ից ի վեր, վկայում են օպերատիվ շտաբի տվյալները: Անցյալ ամսվա վերջին օրը շտաբը հայտնել էր 368 մահվան դեպքի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր