00:00:00

Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին Հայաստանի ԱԳՆ

12:04, 14 դեկտեմբեր 2020

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները գտնվում են Հայաստանում: Քիչ առաջ նրանք ժամանեցին ԱԳՆ: Համանախագահները չպատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես նրան, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու: Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ Երևան կժամանի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը։ Նրանք հանդիպումներ կունենան ԱԳՆ-ում, ինչպես նաև կառավարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր