00:00:00

Լեռնային Ղարաբաղում ռուս զինծառայողները ավելի քան 4800 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել

11:26, 14 դեկտեմբեր 2020

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում շարունակում են տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում եւ ականազերծում են կատարել Ստեփանակերտի օդանավակայանի շրջանում: Պայթյունավտանգ առարկաների որոնումը կատարվել է տնամերձ հողամասերում, ճանապարհահատվածներում եւ օդանավակայանին հարող տարածքներում: Մեկ օրում մաքրվել է մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհածածկույթ, զննվել է 50 շենք, հայտնաբերվել եւ ոչնչացնելու համար դուրս բերվել 51 պայթյունավտանգ առարկա: Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումներն ընդհանուր ականազերծել են ավելի քան 155 հա տեղանք, 38 կիլոմետրից ավելի ճանապարհ, 375 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 4811 պայթյունավտանգ առարկա: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չգործած ռազմամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Այն ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացնում են տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշը միջոցառումների ապահովմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր