00:00:00

Բազմամարդ երթը հասել է Տիգրան Մեծի պողոտա. ուղեկցում են հոգեւորականներ (ուղիղ)

17:14, 23 ապրիլ 2018 Հասարակություն

Երեւանի պետհամալսարանից սկիզբ առաջ երթը անցնելով մի շարք փողոցներով, հասել է Տիգրան Մեծի պողոտա: «Ռոսիա» կինոթատրոնի մոտ երթի առաջին շարքում շղթա կազմեցին զինվորական համազգեստով ցուցարարներ, գրում է News.am-ը: Նրանց համազգեստի վրա գրված է. «Հայաստանի խաղաղապահ ուժեր»: Զինվորական հագուստով երիտասարդները նշել են, որ եկել են զորամասերից մեկից. Նրանք երգեցին Հայաստանի հիմնը: Երթն ուղեկցում են նաեւ հոգեւորականներ: Մեկ այլ երթ այս պահին հասել է Բաղրամյան պողոտա, որտեղ ոստիկանները փշալարեր են տեղադրել եւ փակել ճանապարհը: Ցուցարարները հանդարտ կանգնած են փշալարերի դիմաց: Տեսանյութը՝ News.am-ի https://www.youtube.com/watch?v=wpJ8rTKXU9w

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր