Նիկոլը լկտիաբար խաբել է ձեզ բոլորիդ, ստելով ծախել է մեր հայրենիքը, մեր հերոս տղաների կյանքը, և թիկունքից հարվածել բանակին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պահեստազորի սպա Մարատ Ղահրամանյանը:
«Ես կուսակցական չեմ, կյանքիս մեծ մասն անց եմ կացրել հայրենիքիս ծառայելով, տասնյոթ տարեկանից զինվորական եմ։ Երբ բանակից անցա թոշակի, սկսեցի փորձել բացատրել մարդկանց, որ շփոթվել են նիկոլին և նրա նմաններին հավատալով ու իշխանության բերելով։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի սխալվելու, բայց նաև պետք է կարողանա գիտակցել ու ընդունել իր սխալը և կրել դրա համար պատասխանատվության իր բաժինը։
Հիմա, երբ ՀԱՅՐԵՆԻՔԻ մի մասը հանձնվել է՝ մեկ դավաճանի թաքուն ստորագրությամբ, երբ ունեցանք հազարավոր ՀԶՈՐ ՏՂԵՐՔԻ անվերադարձ կորուստ, գոնե հիմա ընդունեք, որ սխալվել եք։