«Ռոման» 5-1 հաշվով հաղթեց «Բոլոնիային» Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի խաղում։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 44-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Մինչև այդ հայ կիսապաշտպանը նաև գոլային փոխանցում էր կատարել Ջորդան Վերետուին։
Այսպիսով, այս երկու արդյունավետ գործողություններից հետո Մխիթարյանը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում ներգրավված է եղել հռոմեական թիմի 11 գոլերում (6 գոլ, 5 գոլային փոխանցում)։
Այսպիսի ցուցանիշ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում ունի միայն Զլատան Իբրահիմովիչը։ «Ռոսոներիների» հարձակվողը 10 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել։
Աղբյուր ArmSport.am