00:00:00

Դավիթ Օվասապյանը պարտվեց կիսաեզրափակիչում, Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

02:32, 14 դեկտեմբեր 2020 Սպորտ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը պարտվեց կիսաեզրափակիչ գոտեմարտում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար: 130 կգ քաշայինների կիսազերափակիչում Օվասապյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սեմենովի հետ եւ պարտվեց 0:8 հաշվով: Հայ ըմբիշը դեկտեմբերի 14-ին կպայքարի բրոնզե մեդալի համար, մրցակիցը կլինի ուկրաինացի Միկոլա Կուչմին: Օվասապյանը պայքարը սկսել էր որոկավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր 2015 թվականի Միջերկրածովյան երկրների առաջնության փոխչեմպիոն, սերբ Բոբան Զինովիչին: Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը վերջին միավորի առավելությամբ հաղթել էր Չիլիի ներկայացուցիչ Յասմանի Ֆերնանդեսին (1:1): Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել: Ալեքսանյանը 97 կգ քաշայինների որակավորման փուլում մրցեց Մուսա Եվլոեւի հետ եւ պարտություն կրեց 1։5 հաշվով վիճահարույց մրցավարության պայմաններում։ Գոտեմարտից հետո Արթուր Ալեքսանյանը ցուցադրաբար ծափահարեց մրցավարներին կողմնակալության համար եւ զգուշացվեց։ Մուսա Եվլոեւը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Արթուր Ալեքսանյանը դեկտեմբերի 14-ին կշարունակի պայքարը բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ անցած տարի Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից եւ ոսկե մեդալը զիջեց Մուսա Եվլոեւին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր