Պատրաստվու՞մ եք արդյոք ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի առջև կազմակերպել նաև շնորհակալության ցույց, թե՞ դրա կարիքը չեք տեսնում, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ դիմելով Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանին:
«Երեկ երեկոյան կանանցով-երեխաներով միտինգ էիք կազմակերպել ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի առջև՝ պահանջելով լուծել Դիզափայտի հարցը (Հին Թաղեր և Խծաբերդ):
Ռուսական կողմի ակտիվ ջանքերով այսօր խնդիրը կարծեք թե լուծվեց՝ խաղաղապահ առաքելության պաշտոնական քարտեզը փոխվեց՝ ընդգրկելով Դիզափայտը։
Հիմա՝ հարց։ Պատրաստվու՞մ եք արդյոք կազմակերպել նաև շնորհակալության միտինգ, թե՞ դրա կարիքը չեք տեսնում։
Շնորհակալություն»,- գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ին Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը Ստեփանակերտի բնակիչներին կոչ էր արել արագ հավաքվել Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ ռուս խաղաղապահների կենտրոնակայանն է տեղակայված, և պարզաբանում ստանալ, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։
«Եկեք երեխաների ու կանանց հետ»,- նշել էր Խանումյանը։