00:00:00

Ես այն քիչ մարդկանցից եմ, որ վստահ պնդում եմ` ինքը իր կամքով հրաժարական չի տալու. Նաիրա Զոհրաբյան

15:50, 13 դեկտեմբեր 2020

Երեկ ես առաջին անգամ զգացի այն կատաստրոֆիկ շոշափելի ու վախենալու չափ զգայուն ատելությունը, որ հայը ունի աթոռից անդառնալիորեն կառչած այդ մարդու հանդեպ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով երեկ երեկոյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  շուրջ զարգացումներին: «Երեկ ուշ երեկոյան մայրաքաղաքը պարալիզացված էր: Նիկոլի կեցավայրն ու կառավարության շենքը շրջափակված էին ոստիկանական հատուկ ջոկատայիններով, ԱԼՖԱ ջոկատով, ոստիկանական ուժերին տրված էր առաջին աստիճանի N1 տագնապ: Ավելի ուշ Նիկոլի կեցավայրի մոտ հայտնվեց նաև ուղղաթիռ: Հայաստանն ու Սփյուռքը սրտատրոփ սպասում էր, որ գուցե մի կաթիլ արժանապատվություն պատահաբար կգտնի, կամ թիմակիցների մեջ կգտնվեն հայրենիք սիրողներ ու այլևս պարտադրաբար կստիպեն հրաժարական տալ: Ես սպասումի նման ժամեր չէի տեսել, երբ մարդիկ իրար էին զանգում ու փորձում հասկանալ`տվե՞ց հրաժարական, թե դեռ համառում է: Երեկ ես առաջին անգամ զգացի այն կատաստրոֆիկ շոշափելի ու վախենալու չափ զգայուն ատելությունը, որ հայը ունի աթոռից անդառնալիորեն կառչած այդ մարդու հանդեպ: Էդպիսի վայրագ ատելություն ես երբևէ, որևէ մեկի հանդեպ չէի տեսել: Ու էդպիսի նյարդային սպասում, որ գնա՛, գնա՛, վերջապես գնա՛, որ էսքան մեզ անարժանապատիվ չզգանք, ես չէի տեսել: Ես այն քիչ մարդկանցից եմ, որ վստահ պնդում եմ`ինքը իր կամքով հրաժարական չի տալու: Դրա համար մարդկային այլ որակներ են պետք: Բայց և պնդում եմ, որ ինքը հեռանալու է: Միանշանակ: Այլ տարբերակ չկա: Իսկ կհարցնենք` էդ դեպքում ինչո՞ւ էր ողջ ոստիկանական համակարգին տրված առաջին աստիճան տագնապ: Շատ պարզ. Արցախի ևս երկու գյուղ թուրքին հանձնելուց հետո այդ մարդը պարզապես մտածում էր, որ մարդիկ դուրս են գալու փողոց ու իրեն հարցնեն՝ է՞լ ինչ ես հանձնելու: Ես էդ մարդուն որևէ հարց չունեմ տալու: Ինքը ինձ համար այլևս մարկեսյան ողբերգական կերպար է, ով իր տեղը գտավ Պետրոս Գետադարձի կողքին: Բայց մի հարց ունեմ ոստիկաններին, ԱԼՖԱ-ի տղաներին ու ոստիկանական և ԱԱԾ մյուս ստորաբաժանումներին: Տղաներ, դուք իսկապե՞ս չեք ամաչում, որ հնազանդ կատարում եք անադեկվատ հրահանգներ։ Տղաներ, որ գնում եք տուն, ո՞նց եք նայում ձեր երեխաների անմեղ աչքերին: Ես ձեզ անկեղծորեն խղճում եմ, տղաներ»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր