00:00:00

Պայթյուն եւ հրաձգություն Քաբուլում. զոհվել է առնվազն երեք մարդ, որոնցից մեկը դատախազ էր

13:16, 13 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երկու առանձին դեպքի՝ ռումբի պայթյունի եւ հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, հաղորդում է Associated Press-ը: Պայթյունի հետեւանքով, որի պատճառն էր պայթուցիկով լցված մեքենան, Աֆղանստանի մայրաքաղաքի հյուսիսում զոհվել է երկու մարդ, եւս երկուսը վիրավորվել են, հայտնում է Քաբուլի ոստիկանապետի մամուլի քարտուղար Ֆերդոս Ֆարամարզը: Նա նաեւ հաղորդել է, որ Քաբուլի արեւելքում հրաձգության հետեւանքով սպանվել է Աֆղանստանի կառավարական դատախազը: Դեպքը տեղի է ունեցել, երբ դատախազը մեկնում էր աշխատանքի: Դեռեւս որեւէ խմբավորում չի հայտարարել հարձակումների համար պատասխանատվության մասին: Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել Քաբուլում հրթիռակոծության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր