Ռուսաստանի պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնը շարունակում է աշխատել ինժեներական հետախուզության եւ ռուս խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում ականազերծման գծով Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռուս խաղաղապահներն իրականացրել են ինժեներական հետախուզություն եւ տեղանքի ականազերծում «Ստեփանակերտ» օդանավակայանի, մասնավոր տների, տնամերձ հողատարածքների, շրջանում, ինչպես նաեւ էլեկտրահաղորդման լարերի հիմնասյուների շուրջ՝ ապահովելով էլեկտրական ենթակառուցվածքների օբյեկտները վերանորոգող խմբի աշխատանքը:
Մեկ օրվա ընթացքում վնասազերծվել է շուրջ 12 հա տարածք, հետազոտվել 130 շենք, հայտնաբերվել եւ վնասազերծվել 172 պայթյունավտանգ առարկա:
«Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ընդհանուր առմամբ ականազերծվել է ավելի քան 150 հա հողատարածք, շուրջ 32 կմ ճանապարհ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 4760 պայթյունավտանգ առարկա»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հայտնաբերվել են պայթյունավտանգ առարկաներ, չպայթած ռազմամթերք, որը տարվել է փորձադաշտ ոչնչացման համար: Ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցները: