«Շիրակի» դարպասապահ Գևորգ Կասպարովը, որն ավելի վաղ ֆեյսբուքյան էջում շնորհակալական խոսք էր ուղղել ակումբին, ArmSport-ի հետ զրույցում հաստատեց, որ հեռացել է Գյումրին ներկայացնող թիմից։
«Անկեղծ ասած, այս պահին դժվարանում եմ ասել»:
Ավելի վաղ ArmSport-ի հետ զրույցում ֆուտբոլիստն ասել էր, որ կարիերան չէր ավարտում հենց այս ռեկորդը գրանցելու համար։
Աղբյուր ArmSport.am
«Դե երկու շաբաթ առաջ խոսեցի մարզչի հետ և իրար հասկացանք։ Հիմա ոչ մի տարբերակ չկա (նկատի ունի այլ ակումբ տեղափոխվելու՝ հեղ․), ընտանիքիս հետ շատ ժամանակ կանցկացնեմ ու արդեն կմտածեմ այդ ուղղությամբ»,- ասաց Կասպարովը, իսկ ի պատասխան այն հարցին, թե կմտածի այլ ակումբ տեղափոխվելո՞ւ, թե՞ կարիերան ավարտելու մասին, ասաց․
Նոյեմբերի 22-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» խաղում գյումրեցիների դարպասապահ Գևորգ Կասպարովը դաշտ էր դուրս եկել 40 տարեկան 120 օրական հասակում: Սա ռեկորդ է Հայաստանի առաջնությունների համար։