00:00:00

Առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի նոր քաղաքական իշխանությունը կանգնելու է բազմաթիվ բարդ խնդիրների առջև. Հովհաննես Մանուկյան

22:27, 12 դեկտեմբեր 2020

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի նոր քաղաքական իշխանությունը կանգնելու է բազմաթիվ բարդ խնդիրների առջև երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու ճանապարհին։ Սակայն նախապատերազմական սխալների, պատերազմում պարտության պատճառների և դրանց մեղավորների որոշակիացման հարցը երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման և ազգային առաջընթացի նախապայմանն է։ Եթե դա տեղի չունեցավ, ապա ազգային գիտակցության վրա այդ «բերմուդյան եռանկյունին» մնալու է որպես չսպիացող վերք և խանգարելու է առողջացման բոլոր փորձերին։ Պատերազմի առաջին իսկ օրերից սկսած մինչ օրս հրապարակվում են տարատեսակ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ և ՓԱՍՏԵՐ, որոնք բազմաբնույթ մեկնաբանությունների և ենթադրությունների տեղիք են տալիս` սկսած կենցաղային փնթիությունից մինչև պետական դավաճանություն։ Այս ամենը պետք է մանրակրկիտ քննության առարկա դառնա իրավական պատշաճ ընթացակարգերով, տրվեն բոլոր հարցերի պատասխանները և հնչեն բոլոր մեղավորների անունները, եթե նմանները կան։ Ընդսմին, կարևոր մի քանի արձանագրում. 1. ներքին քաղաքական գործընթացների պատասխանատուները պարտավոր են ընկալել խնդրի կարևորությունը և թույլ չտալ իրավիճակ, որը կարող է վտանգել ապագա հնարավոր մեղադրյալների ֆիզիկական անվտանգությունը, 2. ուժային կառույցների ղեկավարներն անձնական պատասխանատվություն են կրելու այդ անձանց ֆիզիկական անվտանգության ապահովման համար։ Նույնքան կարևոր է այդ անձանց` Հայաստանի տարածքը չլքելու և իրավական պատասխանատվությունից չխուսափելու ապահովումը։ ԱԱԾ տնօրենն ու Հայաստանի ոստիկանության պետը այս հարցում ևս անձնապես պատասխանատու են լինելու, 3.նկատի ունենալով հնարավոր հետաքննության բարդությունն ու ծավալը` անհրաժեշտ է գործընթացում ներգրավել ոչ միայն տեղական լավագույն մասնագետներին, այլև փորձագետներ դրսից, 4. քրեադատավարական ընթացակարգերին զուգընթաց և ի լրումն (եթե կուզեք` ի երաշխավորումն) դրանց, ապագա խորհրդարանում անհրաժեշտ է ձևավորել համապատասխան քննիչ հանձնաժողով` լայն մանդատով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր