00:00:00

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1,1 միլիոնը:

22:03, 12 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1,1 միլիոնը, հաղորդել է Tasnim-ը: Իրանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրում կորոնավիրուսի թեստի դրական արդյունք ունեցող մարդկանց թիվը կազմում է 1 100 818: Միեւնույն ժամանակ, մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 8201 դեպք: Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով 1286 պացիենտ հոսպիտալացվել է, հավելել է նա: Միեւնույն ժամանակ, ներկայումս COVID-19-ով ծանր վիճակում է 5739 հիվանդ: Առնվազն 800853 պացիենտ բուժվել կամ դուրս է գրվել հիվանդանոցից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր