00:00:00

Գերագույն գլխավոր դավաճանը, իր մանկլավիկի շուրթերով փորձում է իր հերթական ձախողումը բարդել Ռուսաստանի վրա. Մելիքյան

21:47, 12 դեկտեմբեր 2020

Գերագույն գլխավոր դավաճանը, իր առաջատար մանկլավիկի շուրթերով, փորձում է իր հերթական ձախողումը բարդել Ռուսաստանի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: «Գերագույն գլխավոր դավաճանը, իր առաջատար մանկլավիկի շուրթերով, փորձում է իր հերթական ձախողումը բարդել Ռուսաստանի վրա։ Տիպիկ գործելակերպ, որը երկուսուկես տարի այս ստահակները բանեցրել են տարբեր ոլորտներում. իրենք ունեն միայն իրավունքներ ու արտոնություններ, իսկ ձախողումների համար պատասխանատու են բոլոր-բոլորը, բացի իրենցից։ Բա դու՞ք ինչի համար եք, այ ոչնչություններ։ Ինչի՞ համար եք աթոռ զբաղեցնում։ Ինչի՞ համար եք աշխատավարձ ստանում։ ՀԳ. Սրանց ամեն օր ավել մնալը նշանակում է նոր հայրենազրկումներ, նոր նվաստացումներ ու նոր ողբերգություններ»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր