00:00:00

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակվել է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը

18:07, 12 դեկտեմբեր 2020

Շիրակի մարզում, Մայիսյան գյուղի հատվածում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակվել է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը: Տվյալ ճանապարհահատվածում երթեւեկությունը որոշ ժամանակով կանգնեցվել է: «մենք այլեւս չենք ուզում նման պարտված, դավաճան գերագույն գլխավոր հրամանատարի հետ ունենալ հաջորդ պատերազմ: Իսկ հաջորդ պատերազմի մասին թշնամին բացահայտ հայտարարում է, իր նկրտումներն է ներկայացնում Սյունիքի, Սեւանի ու Երեւանի նկատմամբ»,-ասաց ՀՅԴ-ական Կարեն Գալստյանը: «Հայրենիք» կուսակցության Շիրակի մարզի համակարգող Արթուր Մկրտչյանն էլ հավելեց. «Վարչապետի փոփոխությունը պետականության խնդիր է լուծում, որովհետեւ մենք շատ ծանր վիճակում ենք: Այս ակցիայի շարունակությունը լինելու է մինչեւ հանցավոր վարչակազմի հեռանալը»: Ճանապարհը փակվելուց հետո րոպեներ անց այն բացվել է ոստիկանների հորդորով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր