00:00:00

Ամոյանը և Չալյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում

22:34, 12 դեկտեմբեր 2020 Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:

 55 կգ քաշային կարգում Հայաստանի Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց` զիջելով Ռուսաստանը ներկայացնող Էմին Նարիմանովիչ Սեֆերշաևին: 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը հաջող մենարկեց և անդրանիկ մրցակցին`  սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին հաղթեց: Մրցակցի գերազանցե նաև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով պարտության մատնեց Լեհաստանից  Իվան Նիլիպյուկին:  87 կգ քաշային Արթուր Շահինյանը պարտվեց մեկնարկում: Ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունն անցկացվում է դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր