00:00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին

17:36, 12 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: Երևանում նրանց հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը»,- ասաց Նաղդալյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այժմ տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքվում են: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր