00:00:00

Մհեր Գրիգորյանի՝ ազատման դիմում ներկայացնելու մասին լուրերը կեղծ են

17:32, 12 դեկտեմբեր 2020

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պետական վերահսկողության ծառայությունից էլ հերքեցին Գրիգորյանին վերաբերող մեկ այլ շրջանառվող լուր, թե փոխվարչապետի գրասենյակում ստուգումներ են սկսել: «Նման բան չկա, այդ ամենն ապատեղեկատվություն է»,- նշել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր