00:00:00

Հետևել են Տավուշի մարզով անցնող ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին

17:29, 12 դեկտեմբեր 2020

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը և ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ հատված՝ հետևելու միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհը, Հաղարծին վանական համալիր տանող հատվածը, Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար, Բերդ-Արծվաբերդ-Չինարի, Նորաշեն-Մովսես, Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար և դեպի Վարագավանք տանող ճանապարհահատվածները: Ճանապարհների սպասարկման և շահագործման աշխատանքների դիտարկման շրջանակում հանդիպումներ են կայացել համապատասխան տարածաշրջանները սպասարկող կապալառու կազմակերպությունների տնօրենների հետ, և ցուցումներ են տրվել ճանապարհների մաքրման և մշակման վերաբերյալ, ինչպես նաև գնահատվել է կապալառուների մեքենամեխանիզմների քանակը, աղի, ավազի կուտակված պաշարները։ Վերը նշված տարածքներում ճանապարհաշինարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, կատարում են ճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ։ Ճանապարհների ձմեռային սպասարկման վերաբերյալ տեսանյութը հետևյալ հղմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր