00:00:00

Դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիները սպանել են խաղաղ բնակիչ Արարատ Խաչատրյանին

17:28, 12 դեկտեմբեր 2020

Դեկտեմբերի 3-ին ադրբեջանցի զինվորականները ծեծել և սպանել են Արցախի խաղաղ բնակիչ Արարատ Խաչատրյանին։ Այս մասին հայտնում է բրիտանացի լրագրող Էմիլ Գեսենը։
Լրագրողը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվելու ժամանակ Արարատ Խաչատրյանը իրեն հրավիրել էր տուն՝ ճաշի։ Այնուհետև լրագրողն իր մեքենայով Արարատ Խաչատրյանին տարել է սահմանամերձ գյուղի խանութներ, որպեսզի վերջինս գյուղացիների համար գնումներ կատարի։ «Այսօր տեղեկացա, որ դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիները սպանել են նրան։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերադարձրել է նրա դին։ Խաղաղ բնակչին ծեծել են, այնուհետև սպանել։ Պատերազմական հանցագործություններն անպատասխան չեն մնա»,-գրել է լրագրողը։ Էմիլ Գեսենը նաև հավելել է, որ բազմաթիվ տեսանյութեր են շրջանառվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ծեծում և սպանում մարդկանց․ «Ամսաթվերը և տեղանքը հաստատված չեն, բայց առանց կասկածի դրանք ադրբեջանցի զինվորների կողմից իրականացված պատերազմական հանցագործություններ են»,-գրել է Էմիլ Գեսենը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր