00:00:00

Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ բացվեց Երասխում

21:49, 12 դեկտեմբեր 2020 Հասարակություն

Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ բացվեց Երասխում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 9-ին զոհված ռուս զինծառայողներին նվիրված հուշատախտակը տեղադրվել է «Խաղաղություն» հիմնադրամի կողմից:
«Հայ հազարավոր զինվորներին միացան նաև ռուս սպաները, որոնք նոյեմբերի 9-ին իրենց առաքելությամբ Հայաստանի օդային տարածքում էին: Ուզում եմ դատապարտել Ադրբեջանի այդ ահաբեկչական ակտը, որի ընթացքում Հայաստանի տարածքում խոցվեց ռուս խաղաղապահների ուղղաթիռը»,- հուշատախտակի բացման արարողության ընթացքում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Տեղադրված հուշատախտակի փոխարեն հետագայում ուղղաթիռի ընկնելու վայրում հուշակոթող կկանգնեցվի: Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Հարձակման արդյունքում անձնակազմի անդամներից երկուսը զոհվել են, մեկը` վիրավորվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր