00:00:00

Իսրայելական բանակը 2020թ. գաղտնի գործողությունների ժամանակ ավելի քան 500 թիրախ է խոցել բոլոր ճակատներում

16:20, 12 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իսրայելական բանակի շտաբի պետ, գեներալ Ավիվ Քոչավին բացահայտել է, որ երկրի զինված ուժերը բոլոր ճակատներում գաղտնի գործողությունների արդյունքում շուրջ 500 թիրախ են խոցել 2020 թվականի ընթացքում, հայտնում է almasdarnews.com–ը: Քոչավին նշել է, որ զորքի գործողությունների արդյունքում զգալի նվազել է Իրանից Սիրիա մատակարարվող զենքի քանակը և թուլացել են իրանական կողմի դիրքերը, հետևաբար այս տարին հաջող ռազմական տարի է եղել իրենց համար: «Գաղտնի գործողությունների շրջանակներում աճել է գործողությունների հաճախականությունն ու համապատասխանաբար նվազել Սիրիայում իրանցիների թիվը՝ նրանց շտաբները և ճամբարները Դամասկոսի շրջանից երկրի հյուս-արևելք տեղափոխելու արշավի շրջանակներում»,– ասել է Քոչավին: Շտաբի պետը նշել է, որ այս տարվա կարևոր հարձակումների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում կիբեռհարձակումները: «Բանակի կարողությունները մշակվել են՝ արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու, ժամանակակից մարտական ծրագրեր կազմակերպելու և հյուսիսային ու հարավային ճակատներում մարտերի պատրաստվելու նպատակով»,– եզրափակել է Քոչավին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր