00:00:00

Հարավային Կորեայում թռչնագրիպի տարածման պատճառով սահմանափակել են թռչնաֆերմաների աշխատանքը

15:56, 12 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Հարավային Կորեայում թռչնագրիպի տարածման պատճառով սահմանափակել են թռչնաֆերմաների աշխատանքը՝ միաժամանակ 48-ժամյա արգելք սահմանելով անձնակազմի, տրանսպորտային միջոցների եւ տնային թռչունների ցանկացած տեղաշարժի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ տեղեկությունների՝ երկրի ողջ տարածքում նոյեմբերի 28-ից ֆերմաներում գրանցվել է թռչնագրիպի 10 բռնկում: Այդ պահից ի վեր ոչնչացվել է առնվազն 361 հազար բադ, 1,5 մլն հավ եւ 885 հազար լոր: Փորձագետները հայտարարել են, որ վիրուսը տարածվել է վայրի չվող թռչուններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր