00:00:00

Արցախ-Ադրբեջան շփման գծի պահպանություն/պաշտպանությունը պետք է անհրաժեշտ կարգավորումներ ստանա

15:17, 12 դեկտեմբեր 2020

Տիգրան Աբրահամյանը գրել է. Մի քանի առիթով նշել եմ, որ Արցախ-Ադրբեջան շփման գծի պահպանություն/պաշտպանությունը, եթե նույնիսկ դա նախատեսված է իրականացնել ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, պետք է անհրաժեշտ կարգավորումներ ստանա։ Միայն պարեկությամբ կամ կարեւոր խաչմերուկներում ծառայությամբ անվտանգային բոլոր խնդիրները չեն լուծվի։ Օրինակը երեկվա միջադեպն է. ՊԲ հաղորդմամբ, դեկտեմբերի 11-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետեւանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Սրանք հարցեր են, որոնք արագ լուծումներ են ենթադրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր