00:00:00

Սիրիայում 2 թուրք զինծառայող է զոհվել

15:44, 12 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա քաղաքում ուրբաթ տեղի ունեցած պայթյունի հետևանքով իր երկու զինծառայողների մահվան մասին, փոխանցում է AMN-ն։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ «զոհված զինծառայողների մարմինները կտեղափոխվեն հայրենիք։ Բացի այդ, պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել․ նրանք տեղափոխվել են տեղի հիվանդանոց»։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հարձակման համար մեղադրել է «Քրդական աշխատավորական կուսակցությանը»։ Ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր