00:00:00

Սա վերջին պատերազմը չի, դա բոլորիս է պարզ. Էդուարդ Շարմազանով

15:10, 12 դեկտեմբեր 2020

Շատ կարեւոր է արձանագրել այն հանգամանքը, որ հայ հազարավոր նահատակ զինվորներին միացան նաեւ ռուս խաղաղապահները:  Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, Երասխում ռուս օդաչուներին նվիրված հուշատախտակի բացմանն ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարև Էդմոն Մարուքյանը: «Օգտվելով առիթից ուզում  եմ դատապարտել Ադրբեջանի այդ ահաբեկչական ակտը Հայաստանի տարածքում խոցվեց ռուս խաղաղապահների ուղղաթիռը:  Մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, որ ունենք փխրուն խաղաղություն եւ այդ փխրուն խաղաղությունը պետք է  ամեն գնով պահպանենք, հզորանանք, ուժեղանանք: Այո, մենք շատ ուժեղ հարված ենք ստացել, բայց պետք է ոտքի կանգնենք եւ գնանք առաջ: Այս ամեն ինչում շատ մեծ դերակատարում ունի ռուս ժողովուրդը եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ռուս ժողովրդին, ՌԴ-ին իրենց անգնահատելի բարձր ներդրման, ջանքերի եւ ՀՀ տարածքների պաշտպանության  համար»,- ասաց նա: ՀՀԿ  մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր ելույթում ասաց, որ ռուսական ուղղաթիռի խոցումը ոչ  միայն ուղղված էր Հայաստանին, Ռուսաստանին, այլ այն նաեւ ուղղված էր մեր բարեկամությանը եւ արեւելաքրիստոնեական քաղաքակրթության դեմ: «Բարեկամությունը կարեւոր է, բայց մենք նախեւառաջ պետք է կարողանանք դասեր քաղել մեր սխալներից, մեր մեղքերից: Յուրաքանչյուր ձախողում նոր վերելքի սկիզբ է, բայց այդ նոր վերելքը կլինի այն ժամանակ, երբ մենք գիտակցենք, որ մենք մեր երկրում պետք է թշնամիներ չունենանք: Մենք պետք է ուժ գտնենք, ճշմարտության ուղին գտնենք եւ գնանք դեպի հավիտենականություն, իսկ որ սա վերջին պատերազմը չի, դա էլ է բոլորիս պարզ»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր