00:00:00

Նիգերիայի ափերի մոտ գերեվարված հույն նավաստիները վերադարձել են Հունաստան

15:33, 12 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Նիգերիայի ափերի մոտ ծովահենների գերության մեջ գտնվող երեք հույն նավաստիներ ուրբաթ առավոտյան վերադարձել են Հունաստան, հայտնում է greece.greekreporter.com–ը: Անցյալ շաբաթվա վերջին հունական նավի նավապետն ու անձնակազմի երկու անդամները հաջողությամբ ազատվել են «Ստելիոս Կ» նավից, որտեղ նրանք երկու շաբաթ գերեվարված էին ծովահենների կողմից: «Նրանք մեզ լավ էին վերաբերվում՝ ջուր և ապուր էին տալիս. մենք լավ ենք» - ասել է նավապետը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Արևմտյան Աֆրիկայի ափերին գտնվող Գվինեայի ծոցում ծովահենները հարձակվել և գերի էին վերցրել հունական նավատորմի մեկ նավապետի և երկու նավաստու:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր