00:00:00

Մարադոնայի բժիշկը հետաքննվում է․ նրա տանը և կլինիկայում խուզարկություն է կատարվել

04:28, 01 դեկտեմբեր 2020 Սպորտ

Արգենտինայում հետաքննություն է ընթանում Դիեգո Մարադոնայի անձնական բժիշկ Լեոպոլդո Լուկեի նկատմամբ՝ նախկին ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ: Դատարանը դատախազության պահանջով հրամայել է խուզարկել բժշկի տունը և կլինիկան: Տանը և կլինիկայում խուզարկություն է իրականացվել ոստիկանության 30 աշխատակիցների կողմից: Լուկասը կասկածվում է անփութության մեջ, ինչը հանգեցրել է մարդու մահվան: Ենթադրվում էր, որ Մարադոնան թույլտվություն չուներ դուրս գալ կլինիկայից, որտեղ նա վիրահատվել էր նոյեմբերի սկզբին հեմատոմայի հեռացման համար: Բայց նոյեմբերի 11-ին նա գնացել էր տուն: Դատախազությունը կփորձի գտնել մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես` թույլատրվե՞լ է արդյոք Մարադոնային տանը մնալ, ինչո՞ւ տանը չկար մասնագետ բժիշկ, ով շուրջօրյա հերթապահություն իրականացներ, արդյո՞ք նախկին ֆուտբոլիստն ուներ անհրաժեշտ դեղամիջոցներ, արդյո՞ք պահպանվել էին բժշկական արձանագրությունները, ինչո՞ւ չկար դեֆիբրիլյատոր։ Մարադոնան մահացել է նոյեմբերի 25-ին` սրտի կանգից: Նա 60 տարեկան էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր