00:00:00

ՀՀ ոստիկանապետը հանդես է եկել ուղերձով

17:18, 30 նոյեմբեր 2020 Իրավական

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հանդես է եկել ուղերձով: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ:
Արցախի ոստիկանները միշտ հանցավորության դեմ պայքարի առաջին գծում են, ինչպես Ազատամարտի առաջնագծում եղան և այս ծանրագույն օրերին էլ իրենց կյանքն են դնում Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։ Անգնահատելի է Արցախի ոստիկանների ներդրումը օրինականության ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակելու է իր առաքելության իրագործումը՝ հանուն Հայրենիքի ու Ժողովրդի: Կրկին շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու նվաճումներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր