00:00:00

ՆԱՏՕ-ն հայտարարել է ԼՂ-ում եւ Բելառուսում ճգնաժամների արդյունքում ռուսական ռազմական ներկայության ուժեղացման մասին

18:15, 30 նոյեմբեր 2020 Աշխարհ

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները Հյուսատլանտյան խորհրդի նիստի ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 1-2-ին տեսահամաժողովի ձեւաչափով, կքննարկեն աշխարհում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացումը, այդ թվում Լեռնային Ղարաբաղում եւ Բելառուսում իրադարձությունների համատեքստում: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Նախարարները կքննարկեն, թե ինչ կարող ենք անել՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական ակտիվության մեծացման: Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցն ու նոր հրթիռներ, նոր ուժեր տեղակայում ծայրագույն հյուսիսից մինչեւ Լիբիա եւ Սիրիա: Մենք նաեւ տեսնում ենք ռուսական ռազմական ներկայության ուժեղացում Լեռնային Ղարաբաղում եւ Բելառուսում ճգնաժամների արդյունքում»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր