00:00:00

2020թ. ծրագրով մայրաքաղաքում 500 վերելակներից 251–ն արդեն տեղադրված է․ քաղաքապետարան

17:55, 30 նոյեմբեր 2020

Երևանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակների փոխարինման գործընթացը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Դրանցից 251–ն արդեն տեղադրված է: Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակները ձեռք են բերվել արտադրողից և ուղարկվել են Հայաստան: Ըստ քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության՝ վերջին երեսուն տարում Երևանում փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։ Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ ավարտվել է շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը: Նախագծում ընդգրկվել էին հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր