00:00:00

Հենց հիմա մեր զինվորները զորանոցներ չունեն, արագ պետք է վրանային զորանոցներ հիմնել. դա թանկ հաճույք չի. Մարուքյան

19:50, 30 նոյեմբեր 2020 Հասարակություն

Զինվորների ծնողները անորոշությունից ուղղակի գժվում են, չգիտեն ինչ անեն, հետեւաբար պետք է ավելի պրակտիվ լինել այս հարցում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մենք չգիտենք՝ Ադրբեջանն ի՞նչ է ասում. Ասում է՝ գերիներին չենք տալիս, ասում է՝ 10 օրից կտանք, ասում է՝ քանի գերի կա: Մենք չգիտենք, թե քանի գերի են իրենք հաստատել, ընդունել: Մենք գիտենք, որ շատ են»,-ասաց նա: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին գրռումներին, Մարուքյանը նշեց, որ չի ընթերցել, արձգանքներն է տեսել. «Ես կարծում եմ, որ դրա փոխարեն, հենց հիմա մեր զինվորները զորանոցներ չունեն, գիտեք՝ ինչ պայմաններում են քնում, արթնանում: Արագ պետք է դաշտային վրանային զորանոցներ հիմնել: Դա թանկ հաճույք չի, ՊՆ-ն կարող է պետական գնումներով դա շատ արգ կազմակերպել եւ շատ լավ պայմաններ ապահովել: Դա զորանոցային պայմաններից ցածր է, բայց այս վիճակից լավ է: Ես երեկ կոչ եմ արել՝ հոդվածներ գրելու, արդարանալու փոխարեն գործ արեք, մի բան արեք: Վրանային ճամբարները, որ տեսնում եք, դա մի քանի ժամվա մեջ կազմակերպվող բաներ են: Ի՞նչ դժվար է այս խնդիրը կարգավորելը: Դա էլ ընդդիմությունը անի՞: Պարզ է, որ իշխանությունն ասում ՝, որ պատերազմը պարտվելու մեջ ընդդիմությունն է մեղավոր, նախկին նախագահներն են մեղավոր, սաղ մեղավոր են, բացի ինքը: Բա որ ասում եք՝ գերագույն գլխավոր հրամանատար, բա էդ ո՞վ էր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր