«Մեդուզա» անվանումը ստացած ռազմածովային վարժանքները կանցկացվեն նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը զորավարժությունների մեկնարկի ֆոնին հայտարարել է, որ «դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ովքեր են լարվածություն ցանկանում, խուսափում երկխոսությունից և հրաժարվում խաղաղությունից»։
Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:
Այսօր մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Oruç Reis սեյսմահետախուզական նավը Եվրամիության գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ, որի ընթացքում պետք է նաև քննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, Արևելյան միջերկրածովյան ջրերից նավահանգիստ է վերադարձել։