00:00:00

ԵՄ-ի գագաթնաժողովի նախաշեմին թուրքական հետախուզական նավը վերադարձել է Անթալիա․ Ekathimerini

16:22, 30 նոյեմբեր 2020 Աշխարհ

Թուրքական Oruç Reis սեյսմահետախուզական նավը Եվրամիության գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ, որի ընթացքում պետք է նաև քննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, այսօր Արևելյան միջերկրածովյան ջրերից նավահանգիստ է վերադարձել, գրում է հունական Ekathimerini-ն։
Այսօր Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ նավը ավարտել է առաքելությունը և վերադարձել է Անթալիա։ Մի քանի շաբաթ տևած լարվածությունից հետո Անկարան և Աթենքը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները: Սակայն Հունաստանը ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցություններ չի սկսի, քանի դեռ թուրքական նավերը գտնվում են իր ջրային տարածքում։ Ինչպես նշում է թերթը, Թուրքիան Oruc Reis-ը Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանից դուրս էր բերվել նաև հոկտեմբերին՝ ԵՄ-ի նախորդ գագաթաժողովի նախաշեմին, սակայն ավելի ուշ կրկին հետ էր ուղարկվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարած այցի և Միջերկրական ծովի արևելյան մասում թուրքական գործողությունների պատճառով անցյալ շաբաթ ԵԽ-ն կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ։ Դեկտեմբերի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովին ԵՄ առաջնորդները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր