00:00:00

Ասկերանի երկու համայնքի տարածքներում տեղի կունենա չպայթած ռումբերի, այլ զինատեսակների ականազերծում

13:15, 30 նոյեմբեր 2020

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել. Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում: ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետների և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում: Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր