00:00:00

Եթե Տարոն Տոնոյանը 5 օրվա ընթացքում հադես չգա հրապարակային հերքմամբ՝ պատրաստվում եմ դիմել նաև դատարան. Աղազարյան

12:19, 30 նոյեմբեր 2020

Ինչպես խոստացել էի, հանգամանքները պարզելուց հետո ևս մեկ անգամ կանդրադառնամ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի հայտարարությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Օրերս հանդիպել եմ Տարոն Տոնոյանի կողմից հիշատակած անձնավորությանը՝ Կարեն Այվազյանին: Նա նոյեմբերի 25-ին վերադարձել է մարտական դիրքերից: Իր հետ զրուցելուց և բոլոր փաստաթղթերին ծանոթանալուց հետո ես համոզվեցի, որ նա լսել է իմ հորդորը, և Բերձորում իրեն թողնելուց հետո իր գործողություններն, իմ համոզմամբ, եղել են օրինականության շրջանակում: Բերձորում բուժօգնություն և հետագայում Երևանում անհրաժեշտ բուժում ստանալուց հետո Կարեն Այվազյանը վերադարձել է մարտական դիրքեր: Հարկ եմ համարում նշել նաև, որ Կարեն Այվազյանը չի մասնակցել Տարոն Տոնոյանի կողմից հիշատակած հանրահավաքին: Տարոն Տոնոյանի հայտարարության վերաբերյալ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտարարության մեջ նշված փաստերն ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու համար: Եթե Տարոն Տոնոյանը 5 օրվա ընթացքում հադես չգա հրապարակային հերքմամբ, պատրաստվում եմ դիմել նաև դատարան»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր