00:00:00

Ոստիկանների դիմակավորված լինելը բխել է նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներից. Անի Սամսոնյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պարզաբանումը

11:52, 30 նոյեմբեր 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ օրեր առաջ փողոցում ակցիա անող քաղաքացիներին դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելու հարցով դիմել է ՀՀ ոստիկանապետին: «Օրեր առաջ փողոցում ակցիա անող քաղաքացիներին դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելու հարցով դիմել է ՀՀ ոստիկանապետին հետևալ հարցերով 1. Հստակ նշել, թե Ոստիկանության ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներ են նրանք, 2. Արդյո՞ք վերջիններս պարտավորություն չեն կրում ծառայողական պարտականությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգով սահմանված կանոնները։ 3. Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը: Ի պատասխան 1-ին հարցի հավաստիացնում են, որ դիմակավորված և այլալեզու գրառմամբ հանդերձանքով անձինք եղել են ՀՀ Ոստիկանության զորքերի ծառայողներ: Ստիպված օգտագործել են պահեստավորված հանդերձանք և չեն հասցրել հեռացնել օտարալեզու գրառումները: 3-րդ հարցին ի պատասխան`թե ինչու են ոստիկանները եղել դիմակավորված, որ դա բխել է ՀՀ Ոստիկանության ծառայողների անվտանգությունն ապահովելու նկատառումներից, որը կարծում եմ ոչ հստակ պատասխան է և համոզիչ չի թվում: Հետագայում այդ պրակտիկան պետք է բացառվի»,- գրել է Սամսոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր