00:00:00

ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայել

09:32, 30 նոյեմբեր 2020

ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղակայել, հաղորդում է ria.ru-ն: ԼՂ-ում բժշկական բրիգադի պետ Յարոսլավ Իվանովը լրագրողներին հայտնել է, որ դաշտային հոսպիտալի տեղակայումն ավարտված է։ «Առաջին հերթին մենք կենտրոնանալու ենք խաղաղապահ զորակազմին բժշկական օգնություն ցուցաբերելու վրա։ Նաև պատրաստ ենք օգնել խաղաղ բնակչությանը։ Պատրաստ ենք մեր միջոցներով տեղավորել մինչև 40 մարդու»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ հիվանդանոցը հագեցած է վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման, վիրահատարանի, ատամնաբուժական և ակնաբուժական սենյակներով: Առկա են թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ուլտրաձայնային և ռենտգենյան սարքավորումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր