00:00:00

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 1 700 փախստական

23:13, 29 նոյեմբեր 2020

Շուրջ 1 700 փախստական է վերադարձել Ստեփանակերտ Հայաստանից մեկ օրվա ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը: «2020 թվականի նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահներն ուղեկցել են  փախստականներով ավտոբուսների հերթական շարասյունը Հայաստանի Հանրապետության տարածքից դեպի Լեռնային Ղարաբաղ: Երեւանից դեպի Ստեփանակերտ ավտոբուսներն այսօր տեղափոխել են 1966 մարդու»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ շարասյան երթեւեկությունն իրականացվել է ռուս խաղաղապահների եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ: «Շփման գծի երկայնքով ավտոբուսների տեղաշարժման անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները Ստեփանակերտում իրենց տներ խաղաղ քաղաքացիների վերադարձի համար»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 23 000 փախստական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր