00:00:00

Ովքե՞ր են պայքարում «Բարսելոնայի» նախագահի պաշտոնի համար

00:03, 30 նոյեմբեր 2020 Սպորտ

«Բարսելոնայի» հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունվարի 24-ին, եթե ոչինչ չփոխվի: Այս պահին թեկնածուների պաշտոնական ցուցակը բաղկացած է 9 հոգուց, որոնցից երկրպագուներին հայտնի են՝ Վիկտոր Ֆոնտ, Ժոան Լապորտա, Ժորդի Ֆարեր, Ավգուստո Բենեդիտտո, Թոնի Ֆրեյշա, Էմիլիո Ռուսո, Վիլախոանա: Բոլորը հասկանում են, որ Ֆոնտը և Լապորտան հաղթելու ամենամեծ շանսերն ունեն, ուստի մենք կենտրոնանալու ենք նրանց վրա: Վիկտոր Ֆոնտը կատալոնացի ձեռնարկատեր է, որի ակումբի զարգացման նախագիծը, իր իսկ հայտարարությունների համաձայն, մշակվել է 6 տարի և հիմնված է ակադեմիայի վրա: Լրատվական տարածքում բոլոր թեկնածուներից ամենաակտիվը: Այս պահին նրա թիմի որոշ անդամներ հայտնի են.
Թոնի Նադալ` աշխարհահռչակ մարզիչ, թենիսիստ Ռաֆայել Նադալի քեռին, սոսոս (ակումբի անդամ): Ակումբում պաշտոնը՝ անհայտ, բայց սպորտային կառավարման հետ կապված։ Անտոնի Բասասը հայտնի կատալոնացի լրագրող է: Ակումբում պաշտոնը՝ հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի մասնագետ: Թոնի Նադալ` աշխարհահռչակ մարզիչ, թենիսիստ Ռաֆայել Նադալի քեռին, սոսոս (ակումբի անդամ): Ակումբում պաշտոնը՝ անհայտ, բայց սպորտային կառավարման հետ կապված։ Անտոնի Բասասը հայտնի կատալոնացի լրագրող է: Ակումբում պաշտոնը՝ հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի մասնագետ: Դոկտոր Ռամոն Կուգատը միջազգային ճանաչում ունեցող կատալոնացի օրթոպեդիկ բժիշկ է, ով բուժել է «Բարսելոնայի» շատ խաղացողների: Վերջերս նա վիրահատեց Անսու Ֆաթիին և հետազոտեց Պիկեին: Ակումբում ապագա պաշտոնը՝ բժշկական գործառնությունների և աջակցության գծով խորհրդական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր