00:00:00

Դեռեւս հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը. Շարմազանով

19:24, 29 նոյեմբեր 2020

Դեռեւս հոկտեմբերի 12-ին, կրկնում եմ հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ավելին. ասել եմ, որ այսօրվա զինադադարի առաջարկը վաղը կարող է չլինել եւ պատերազմը շարունակվելու դեքում հնարավոր են նոր մարդկային ու տարածքային կորուստներ։ Բայց նա դա չի արել ու շարունակել է ժողովրդից թաքցնել իրականությունն ու ասել թե հաղթում ենք։ Հոկտեմբերի 19-20-ին մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, որը Պուտինի համար «անհասկանալի» է եղել։ Իսկ այսօր լկտիաբար ստում է թե Պուտինը իր պատասվանը «տրամաբանական» է համարել։ Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը հողատուն խոսել է բացառապես 7 շրջաններից, ոչ Հադրութի եւ ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։ Նիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է,որ դու հողատու ես,սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես։ Եկել է «վեշերդ հավաքելու» ժամանակը»,– գրել է Շարմազանովը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր