00:00:00

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է

17:50, 29 նոյեմբեր 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի քաղաքներում, Արարատի մարզի Վեդի և Արարատ քաղաքներում, Տավուշի մարզի Բերդ և Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներում, Սյունիքի մարզում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր